Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։ Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,- գրել է վարչապետը: