Շվեդիայի խորհրդարանը՝ Ռիկսդագը, ընդունել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օրինագիծը:
Փաստաթղթին կողմ է քվեարկել 269 օրենսդիր, դեմ՝ 37-ը: Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի անդամակցմանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի 28 անդամ՝ բացի Թուրքիայից և Հունգարիայից: Անկարան պնդում է, որ Շվեդիան չի բավարարում ահաբեկչության դեմ պայքարում իր մտահոգությունները և չի արտահանձնում Թուրքիայում ահաբեկչության համար մեղադրվող անձանց:
Շվեդիան ցանկանում է ՆԱՏՕ-ին միանալ հարևան Ֆինլանդիայի հետ, սակայն դիտարկվում է նաև առանձին գործընթացների հնարավորությունը: