Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությանը, որում վերջինս նշում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում թուլացնել լարվածությունը:
«ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և նրա զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը: