Թել Ավիվում հազարավոր ցուցարարներ բողոքում են երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության՝ դատական համակարգի փոփոխությունների դեմ, որոնք, իշխանության պնդմամբ, Իսրայելին կդարձնեն ավելի ուժեղ և ժողովրդավար:
Ցուցարարները, սակայն, պնդում են, որ Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։ Լրատվամիջոցների տվյալով՝ երթևեկությունը կաթվածահար է, որոշ ցուցարարներ բերման են ենթարկվել:
Ցույցերն ակտիվացել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ խորհրդարանը վավերացրել է վարչապետի պաշտոնանկության հանգամանքները սահմանափակող օրենքը: Ըստ օրենքի՝ վարչապետի անգործունակության մասին կարող են հայտարարել միայն վարչապետը կամ կառավարությունը, պայմանով, որ առաջարկին կողմ քվեարկի նախարարների 75%-ը։