Հայաստանի և Ադրբեջանի փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձի հարցը բավական զգայուն է և պետք է դիտարկվի կողմերի միջև երկխոսության շրջանակում՝ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելել՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքը եռակողմ հայտարարություններն են, որոնք ներառում են նաև հումանիտար բաղադրիչ:
«Այսօրվա գլխավոր խնդիրը Երևանի և Բաքվի կողմից այդ պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան: