Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր հրավիրված առցանց ասուլիսում, անդրադառնալով Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, պատասխանեց հարցին, թե որ դեպքում հանդիպումները կարող են վերածվել բանակցության:
«Ինչպես տեղյակ եք, 44-օրյա պատերազմից հետո ռուսական խաղաղապահների միջնորդությամբ նմանատիպ հանդիպումներ են տեղի ունեցել՝ կապված տեխնիկական, հումանիտար հարցերի հետ: Վերջին հանդիպման օրակարգն ադրբեջանական կողմը փորձել է խեղաթյուրել:
Այդ հանդիպման նպատակն այն էր, որ քննարկվեին ապաշրջափակման իրավիճակով պայմանավորված, էլեկտրամատակարարման, գազամատակարարման հետ կապված հարցերը: Միևնույն ժամանակ, մենք պատրաստակամ ենք նույն ձևաչափով ռուս խաղաղապահների միջնորդությամբ նշված հարցերի լուծման համար ունենալ հանդիպումներ:
Ինչ վերաբերում է լիարժեք բանակցային գործընթացին, բազմիցս նշել ենք, որ միայն միջազգային ձևաչափում կարող են տեղի ունենալ նման հանդիպումներ»,- ասաց նա:
Արցախի արտգործնախարարն ավելացրեց, որ անհրաժեշտ են ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ: