Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն Ադրբեջանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղը շրջափակելու համար, հավելել՝ Բաքուն սկսել է ավելի ագրեսիվ գործել տարածաշրջանում։
«Եվրամիությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը տարածաշրջանում։ Այն պետք է լցնի Ռուսաստանի թուլությամբ ստեղծված վակուումը։ Ժողովրդավարությունը և ազատությունն ու անվտանգությունը նույն մետաղադրամի երկու կողմերն են: ԵՄ-ն և նրա անդամ պետությունները պետք է ավելին անեն այդ երկու նպատակներին հասնելու համար»,- գրել է Ռոթը Twitter-ի իր միկրոբլոգում: