Մեր գործողություններով փորձում ենք քանդված բանակը վերականգնել, որը շատ դժվար է ստացվում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
«Սպայական կազմի պատրաստման, կրթական մակարդակն ապահովելու, ռազմատեխնիկական գիտելիքների բազմաթիվ թերություններ են եղել: Նաև, չասեմ՝ լրտեսության, բայց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումներ են եղել, որոնց հետ կապված հարուցվել են քրեական գործեր:
Զուգահեռ տրվում է քաղաքական գնահատական հինգերորդ շարասյան մասին: Հինգերորդ շարասյան երկու դրսևորում կարող է լինել. մեկը՝ երբ մարդ հավաքագրվում է որպես լրտես: Այդ երևույթը դժբախտաբար նաև բանակում է դրսևորվել, երբ բանակի համար այս կամ այն չափով պատասխանատու անձը սպասարկել է ոչ հայկական սահմանի պահպանման կամ Արցախի անհատական շահերը»,- ասաց Խաչատրյանը: