Ապաստան հայցողների նոր կացարանի շինարարական աշխատանքները այս տարի կհասցվեն ավարտին: Կացարանը կառուցվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, նախատեսված է մինչև 120 ապաստան հայցողի համար: Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:
Օտարերկրյա քաղաքացիները, որոնց ՀՀ իշխանություններից փախստականի կարգավիճակ և ապաստան են հայցում, կարող են ժամանակավորապես բնակվել հատուկ կացարանում:
Ներկայումս ենթակառուցվածքները չեն բավարարում ապաստան հայցողների տարեկան հոսքին, որ կազմում է միջինում 250 անձ, իսկ 2022 թ. ցուցանիշը կազմել է 968:
Նոր կացարանի կառուցմամբ ՀՀ-ում ապաստան հայցողների պաշտպանությանն ուղղված ենթակառուցվածքների որակը նշանակալիորեն կբարելավվի: Կառուցապատման աշխատանքներն իրականացվում են Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի համակարգմամբ՝ Նիդերլանդների, Դանիայի և Գերմանիայի կառավարությունների ֆինանսական աջակցությամբ:
Շինարարության բյուջեն կազմում է 1.5 մլն դոլար: Շինարարության ավարտը նախատեսված էր ավելի վաղ, սակայն ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով հետաձգվել է: Շինությունը պատրաստ կլինի կահավորման և շահագործման մինչև տարեվերջ: