Մարտի 21-ին Ուկրաինա կատարած այցից հետո Ճապոնիայի վարչապետը հաստատել է, որ իր երկիրն անհատույց 470 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային էներգետիկ և այլ կարիքների համար, ևս 30 միլիոն դոլար՝ ոչ մահաբեր սարքավորումների համար, գրում է ՏԱՍՍ-ը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Կիշիդան հայտարարել է. «Ճապոնիան կլինի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը չի վերադարձել ուկրաինական հող»:
Ճապոնիայի վարչապետը նաև վերահաստատել է, որ Տոկիոն կշարունակի աջակցել գործընկերներին Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների հարցում: Ուկրաինայի նախագահն էլ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Կիշիդայի հրավերով հեռավար ձևաչափով կմասնակցի մայիսին Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին: