Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Առաջարկվում է փոփոխություններ կատարել մի շարք ոլորտներում, որոնց արդյունքում թվայնացում և թվային վերափոխում կիրականացվեն:
Մասնավորապես, նախատեսվում է համապատասխան իրավակարգավորումներով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, նոտարների կողմից ներկայացվող և վավերացվող, հաստատվող իրավահաստատող փաստաթղթերը Կադաստրի կոմիտե ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով:
Նախատեսվում է նաև էականորեն կրճատել Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ ընդունվող դիմումների քանակը՝ դրանց մի մասը դարձնելով թվային: Որոշ դիմումներ, որոնք խիստ նույնականացում չեն պահանջում, մատուցվելու են էլեկտրոնային եղանակով՝ https://www.e-cadastre.am/ կայքի միջոցով:
Առաջարկվում է վերացնել 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող անհատական բնակելի տների, դրանց օժանդակ և տնտեսական շինությունների կարգավիճակի անհստակությունը: Նախատեսվում են նաև այլ փոփոխություններ: