«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման, դրա հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ:
«Առաքելությունը քաղաքացիական է, և երկրորդ կարևոր հանգամանքն ուզում եմ անպայման ընդգծել, որ մեր՝ Հայաստանի համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին: Տեղյակ եմ, թե հնչում են մեկնաբանություններ, որ հայկական կողմը, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում, սադրանքներ է անում և այլն, բայց հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում, և երկրորդ՝ կրկին, ԵՄ առաքելությունը հայկական կողմի, ՀՀ համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստ բերի, հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը, կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև իրականացնի օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը ԵՄ գործընկերներին»,- ասաց Արարատ Միրզոյանը: