Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Այսպես, դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:
Դատախազների վարձատրության ավելացման նման մոտեցման համար հիմք են հանդիսացել քրեական վարույթի ընթացքում դատախազների նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, գերծանրաբեռնված և հանրային բարձր պատասխանատվություն ենթադրող դատախազներ, աշխատանքի բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար գրավչությունն ապահովելու անհրաժեշտությունը: