Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, այսօր հանդիպել է Եվրասիա միջազգային համալսարանի «Պատանի իրավաբանի դպրոցի» և Եվրասիա վարժարանի «Պատանի դիվանագետի դպրոցի» սաներին, պատասխանել նրանց հարցերին:
Դպրոցների սաների հետ զրույցում անդրադարձ է կատարվել Դատախազության գործունեությանը, իրավապահ կառույցի լիազորություններին ու գործառույթներին:
Գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը աշակերտներին ներկայացրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, Դատախազության բարեփոխումների օրակարգը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին, դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակներին ու հմտություններին:
Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանը: