Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական հերթական առաջարկները և առաջիկայում կներկայացնի իր դիտարկումները: Այս մասին խորհրդարանում հայտարարել է արտգործնախարարը:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև խաղաղության գործընթացի ֆոնին Ադրբեջանի նախագահի օրեցօր սրվող հռետորաբանությանը:
Միրզոյանը նշել է, որ այս ագրեսիվ կեցվածքը նոր խոչընդոտներ է ստեղծում գործընթացի ճանապարհին, բայց մեր դիրքորոշումն անփոփոխ է՝ համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ տարածաշրջանում երկարատև և կայուն խախաղություն հաստատելու համար:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: