Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2022 թվականին նախարարության Միասնական սոցիալական ծառայության միջնորդությամբ աշխատանքի է ընդունվել 10362 քաղաքացի։
Աշխատանքի տեղավորված անձանցից 8685-ը եղել են ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված քաղաքացիներ։
Նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատանքի ընդունվելու համար քաղաքացիները կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Ծառայության հավաքագրած առկա թափուր հաստիքներին կարելի է ծանոթանալ
Workforall.am հարթակում։