Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ Սյունիքի մարզպետարանից հայտնում են՝ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։
Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։
Ավելի վաղ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ
նախօրեին մոլորված հայ զինծառայողի որոնողական աշխատանքներին մասնակցող երկու ռուս զինծառայող ընկել է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության տակ և վիրավորվել։