ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ձեռնաշղթաներով մտնել դատարանի դահլիճ, եթե իրեն կանչեն մեղադրանք ներկայացնելու, մատնահետք վերցնելու և քրեական գործով լուսանկարներ անելու համար։ Այս մասին հայտնել է Guardian թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։
Նրանց կարծիքով՝ այս կերպ Թրամփը կփորձի դատական նիստը վերածել շոուի, ինչպես նաև ԱՄՆ բնակչության ուշադրությունը հրավիրել 2024 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններում իր նախընտրական արշավի վրա: Ըստ հրապարակման զրուցակիցների պարզաբանումների՝ Սպիտակ տան նախկին ղեկավարը մտավախություն ունի, որ դատարանում իր աննկատ հայտնվելը, օրինակ՝ տեսակապով, կբացահայտի իրեն որպես թույլ և պարտված քաղաքական գործչի։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը, եթե Թրամփին մեղադրանք առաջադրվի, նրանից մատնահետք կվերցնեն և կնկարեն, սակայն իր կարգավիճակի պատճառով նախկին նախագահը կմնա ԱՄՆ գաղտնի ծառայության հսկողության տակ և կլինի առանց ձեռնաշղթաների: