Րոպեներ առաջ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին ասված է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի Ֆեյսբուքի էջում:
«Մանրամասները՝ շուտով»,- գրել է պատգամավորը: