2023 թ․ մարտի 20-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․Խ.-ին այցելած քաղաքացիներ Ա․Ա-ին և Գ․Մ.-ին։
Խուզարկության արդյունքում քաղաքացի Ա․Ա.-ի տաբատի ձախ գրպանից հայտնաբերվել է թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուրը 5,4 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված։
Ա․Ա․-ն բանավոր հայտնել է, որ փաթեթի պարունակությունը հանդիսանում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, և բերել էր քրեակատարողական հիմնարկ՝ կարճատև տեսակցության ընթացքում կալանավորված անձին փոխանցելու համար։