Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը փոխվում են: ԱԺ նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց նախագծով նախատեսված հիմնական փոփոխությունները:
«Փոփոխություններից մեկը կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին այդ հիմքով աշխատանքից ազատելու հանումն է Աշխատանքային օրենսգրքից»,- ասաց նա:
Կարգավորումներ են նախատեսված նաև հաստիքների կրճատման դեպքում:
«Այն մարդկանց, որոնք ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն են ձեռք բերել կամ նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկին կորցրել են, իրավունք է տրվելու մնալ ու շարունակել աշխատել»,- ասաց փոխնախարարը: