Ուկրաինայի հարցով չինական խաղաղ ծրագրի շատ կետեր կարող են ընդունվել որպես կարգավորման հիմք, երբ դրան պատրաստ լինեն Արևմուտքում և Կիևում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ բանակցությունների ավարտին։
Կրեմլի ղեկավարի խոսքով՝ առայժմ նման պատրաստակամություն այն կողմից չի նկատվում:
Պուտինը նշել է, որ Չինաստանի առաջ քաշած խաղաղ ծրագրի դրույթներից շատերը համահունչ են ռուսական մոտեցումներին: