ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբրգը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանին Չինաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին լուրերին: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը զենք է մատակարարում Ռուսաստան:
«Սի Ծինփինի այցը Մոսկվա և բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ վկայում են վերջին տարիներին երկու երկրի շարունակական մերձեցման մասին»,- հավելել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Չինաստանին կոչ է արել բանակցել և գործակցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, եթե Պեկինն իրոք ցանկանում է խաղաղություն հաստատել։
«Ցանկացած զինադադար, որը հաշվի չի առնի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միայն կսառեցնի հակամարտությունը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։