ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2023 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը: Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին ժամանել Հայաստան, բացահայտել իրենց հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը:
«Քայլ դեպի տուն»-ն այս տարի կընդունի 600 սփյուռքահայ պատանիների և կանցկացվի հունիսի 19-ից օգոստոսի 26-ը՝ 5 փուլով: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Ծրագրին մասնակցել կարող են սփյուռքահայ այն պատանիները, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին, ինքնուրույն կարող են հոգալ Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը և ձեռք բերել երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:
Հայտադիմումները լրացնելու համար պետք է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ և լրացնել հայտադիմումները մինչև մայիսի 10-ը:
Հարցերի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ հեռ.՝ +374 10 515-517, +374 10 515-514, +374 99 811 083 (WhatsApp, Viber), էլ. փոստի հասցե՝ qayldepitun@gov: