Առավոտյան ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը, որն օրեր առաջ է ազատվել աշխատանքից, և ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը:
Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, այլ մանրամասներ չեն հայտնել:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Սեյրան Մեջլումյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: