Հունգարիան չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, քանի դեռ Կիևը չի լուծել ազգային փոքրամասնությունների հետ կապված խնդիրները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Մենք չենք աջակցի Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի ուղղությամբ Ուկրաինայի ինտեգրման գործընթացին, քանի դեռ Ուկրաինայում չեն վերականգնել հունգարական ազգային հանրակցության իրավունքները, որոնք այն ունեցել է մինչև 2015 թվականը»,- ասել է հունգարացի դիվանագետը: