ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:
Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ. «Վստահ եմ, որ Հայաստանի ու Վրաստանի միջև առկա ամենաբարձր մակարդակի հարաբերությունները նոր թափ կստանան»։
Դեսպան Գիորգի Շարվաշիձեն նշել է, որ հայ-վրացական միջկառավարական հարաբերությունները ևս լավ ելակետ են առողջապահության ոլորտում ավելի սերտ գործակցություն զարգացնելու համար:
Կարևորվել են արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու, Հայաստանում և Վրաստանում արագ արձագանքման բժշկական թիմերի ստեղծման շուրջ աշխատանքային հարաբերությունները:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առողջապահական ուղղություններով կրթական և մասնագիտական փորձի փոխանակման հնարավորությունները: