Բաքուն չի կատարում որևէ պայմանավորվածություն՝ եռակողմ հայտարարությունից մինչև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի որոշումներ: Իրավապաշտպանների գնահատականով՝ այս ֆոնին կեղծ են Ալիևի պնդումները, թե Արցախի հայերի իրավունքները կպաշտպանվեն իր երկրի օրենքներով: Ադրբեջանական ռեժիմի գործելաոճը ոգևորել է նաև Լաչինի միջանցքը փակած կեղծ ակտիվիստներից մեկին, որը բացահայտորեն սպառնացել է սպանել հայերին:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: