Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Համապատասխան դիմումը ներկայացվել է Գերագույն ընտրական խորհուրդ։ Երկրում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին:
Ընտրություններին ընդառաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավը կտևի մինչև մայիսի 13-ը: Նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կավարտվի մարտի 23-ին, մարտի 31-ին կհրապարակվի թեկնածուների վերջնական ցանկը։ Էրդողանի գլխավոր մրցակիցն այժմ համարվում է ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։