Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների հետ։ Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։
Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում ձերբակալվել ու տեղափոխվել է Բաղրամյանի բաժին։
Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր։
Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։