Մոսկվայում Միրզոյան-Լավրով հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարարը վերահաստատել է՝ փոխշահավետ լուծումներ գտնելու բանալին Մոսկվան համարում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի գրեթե բոլոր դրույթները, Արարատ Միրզոյանի գնահատմամբ, Բաքուն խախտում է:
Երևանն ակնկալում է դաշնակիցների ակտիվ քայլերը, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ անհրաժեշտ է նաև միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ:
Մանրամասները` ռեպորտաժում: