ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալհամ Ալիևի հետ:
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որպեսզի հայտնեմ իմ աջակցությունը Հայաստանի հետ կայուն խաղաղությանը և այդ ջանքերին աջակցելու մեր պատրաստակամությունը։ Ուղղակի բանակցությունները տևական խաղաղության հասնելու միակ միջոցն են»,- գրել է Բլինքենը։