ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքի երկրները չափազանց դանդաղ են ավելացնում ռազմական ծախսերը։
Նրա խոսքով՝ այս տարվա հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները պետք է պարտավորվեն ավելացնել ռազմական ծախսերը ՀՆԱ-ի ավելի քան 2%-ով:
Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ դաշինքը համաձայնեցնում է Ուկրաինայի և դաշինքի անդամ երկրների համար զենքի հիմնական տեսակների արտադրության նոր թիրախները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքին դեռ չի հաջողվել ապահովել Ուկրաինային հրետանային զինամթերքի մատակարարման կայունությունը:
Նա խոստովանել է, որ Ուկրաինային զինամթերքի մատակարարումները դեռ կայուն չեն, քանի որ դրանց սպառումը շատ ավելի բարձր է, քան դաշինքի անդամ պետություններում արտադրության տեմպերը: