Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մեկնել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ:
Սա պատերազմի մեկնարկից ի վեր Կիսիդայի առաջին այցն է Ուկրաինա: Ճապոնիայի վարչապետն Ուկրաինա է ուղևորվել լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Պրժեմիսլ քաղաքի երկաթուղային կայարանից:
Ճապոնիայի ԱԳՆ-ի տվյալով՝ Կիևում Կիսիդան կդատապարտի Ռուսաստանի գործողությունները, համերաշխություն կհայտնի Ուկրաինային և կվերահաստատի երկրին Տոկիոյի աջակցությունը: