Երեկ Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն տևել է շուրջ 4,5 ժամ։
Երկու երկրի ղեկավարները քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք նշել են, որ Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն զարգացնել երկկողմ հարաբերությունները և գործակցել՝ նպաստելու աշխարհում բազմաբևեռության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը:
Սա Սի Ծինփինի առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Նա Ռուսաստանում կլինի մինչև մարտի 23-ը: Այսօր արդեն նախատեսված է նախագահների պաշտոնական հանդիպումը: