Ղազախական Կաշաղան հանքավայրից նավթատար նավը Ակտաու նավահանգստից Բաքու է ուղևորվել 6,9 հազար տոննա նավթով: Նման երթուղին, որը թույլ է տալիս միջինասիական այդ երկրից նավթ արտահանել շրջանցելով Ռուսաստանը, առաջին անգամ է օգտագործվել։
7,8 հազար տոննա բեռնունակությամբ «Ակադեմիկոս Խոշբախտ Յուսիֆզադե» նավը պատկանում է «Ադրբեջանական կասպիական ծովային նավագնացություն» ՓԲԸ ծովային տրանսպորտային նավատորմին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ավելի վաղ հանձնարարել էր դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման երթուղիները՝ շրջանցելով Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Տրանսկասպյան երթուղին համաշխարհային շուկաներ ղազախական նավթի մատակարարումների առաջնահերթ միջոց է։