Կրեմլում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։
Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը կզարգանա՝ ի շահ իրենց ժողովուրդների:
Նա նաև գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշների և այս տարի կգերազանցի 200 միլիարդ դոլարը: Պուտինի խոսքով՝ ռուսական բիզնեսը կարողանում է բավարարել նաև Չինաստանի էներգետիկ պահանջարկը: Կրեմլի ղեկավարը տեղեկացրել է, որ Ռուսաստանից Մոնղոլիայով Չինաստան նոր գազատարի մասին համաձայնագրի գրեթե բոլոր պարամետրերն արդեն համաձայնեցված են:
«Ռուսաստանը և Չինաստանը կարող են նաև համաշխարհային առաջատարներ դառնալ ՏՏ և արհեստական ինտելեկտի ոլորտում»,- ասել է Պուտինը: