Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի այսպես կոչված ցուցարարներից մեկին, որը սպառնացել է սպանել բոլոր հայերին և խմել նրանց արյունը:
«Արյունռուշտ ռեժիմի և նրա խամաճիկների համար Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչներին սովամահ անելը բավարար չէ։ Այժմ նրանց կեղծ էկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը։ Մենք իսկապե՞ս ապրում ենք 21-րդ դարում: Մոտակայքում կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- գրել է Մարուքյանը՝ կիսվելով տեսանյութով: