Իսրայելի Հայֆա քաղաքի հրապարակներից մեկը մարտի 20-ին քաղաքապետարանի որոշմամբ ստացել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հրապարակ» անունը:
Հայֆայի քաղաքապետ դոկտոր Էյնաթ Կալիշեր-Ռոտեմը և Իսրայելում Հայաստանի դեսպան Արման Հակոբյանը, Հայ Եկեղեցու և հասարակության ներկայացուցիչները հիշատակի երեկոյին հանդես են եկել ելույթներով:
Հայֆան Իսրայելում Պետահ Տիկվայից հետո դարձել է երկրորդ քաղաքը, որտեղ քաղաքապետարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և որոշում է կայացրել հավերժացնել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: