Երկու ուսումնական տարիների ընթացքում ավելի քան 1100 ուսանողի պետությունը վերադարձրել է 550 մլն դրամ։
Կառավարության հաստատած մասնագիտություններից որևէ մեկով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողները կարող են իրենց ուսման վարձը փոխհատուցել եկամտային հարկից։
Տարվա մեջ երկու անգամ՝ սեպտեմբերի 1-15-ը և մարտի 1-15-ը, ուսանողը եկամտային հարկի գումարների վերադարձի դիմումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է բուհ։
Մանրամասները՝ տեսանյութում: