Այդ կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալներն ու գերատեսչության ղեկավար կազմը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Արամ Մանուկյանի կիսանդրուն։
Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, ապա՝ Վանի նահանգապետ։
Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը, ապա կառավարության կազմում զբաղեցրել ներքին գործերի առաջին նախարարի պաշտոնը։
Մահացել է 1919-ին, Երևանում։