ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում էքսպո 2021» ցուցահանդեսի բացման արարողությանը։
Խոսելով շինարարության ոլորտի զարգացմանը միտված Կառավարության ծրագրերից՝ նախարարը նշել է․ «Նախորդ տարի շինարարության ոլորտում էական աճ է գրանցվել, և շինարարության ընդհանուր ծավալը կազմել է 541 մլրդ դրամ։ Կառավարությունը օժանդակում է շինարարական ոլորտին հիփոթեքային վարկերի սուբսիդավորման ծրագրով, և այս ծրագրի շրջանակներում 2022 թվականին հիփոթեքային վարկառուներին Կառավարությունը վերադարձրել է 40 մլրդ դրամ։
Դա շատ բարձր ցուցանիշ է և կարելի է համարել, որ սա ամենախոշոր տնտեսական ծրագիրն է, որը վարում է Կառավարությունը։ Այս ծրագրի արդյունքում շինարարական ոլորտը կարողացել է և կարողանում է էական աճ գրանցել»։
Վահան Քերոբյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին։