Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունները Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում անվտանգության հարցերով հնգակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվել են առաջիկա 3-6 ամսվա ընթացքում դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություն՝ կանխելու էսկալացիան: Այս մասին ասված է Եգիպտոսի ԱԳՆ-ի հրապարակած` հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ։
Նշվում է, որ ըստ այդ հայտարարության, Իսրայելը պարտավորվում է չորս ամսով դադարեցնել Պաղեստինում բնակավայրերի ընդլայնման շուրջ քննարկումները, իսկ առաջիկա վեց ամսում՝ շինարարական թույլտվությունների տրամադրումը։
Իսրայելի և Պաղեստինի պատվիրակությունների, ինչպես նաև Եգիպտոսի, Հորդանանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների միջև հնգակողմ հանդիպումը նպատակ ուներ հասնել կարգավորման, որը կերաշխավորի խաղաղությունը տարածաշրջանում մահմեդական սուրբ Ռամադան ամսվա ընթացքում: Այն սկսվում է 2023 թ. մարտի 23-ին և ավարտվում է ապրիլի 21-ին: