Այսօր հրավիրված ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոսել է խաղաղության գործընթացի մասին ու վստահեցրել, որ այն փակուղում չէ։
«Ասել, որ խաղաղության գործընթացը փակուղում է, չեմ կարծում, որ ճիշտ է։ Այնուամենայնիվ, գործընթացը կա, և այն տեղում կանգնած չէ»,- ասել է նա։
Հարցին՝ արդյոք հնարավորություն կա՞ կանխելու Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան, Սիմոնյանը պատասխանեց․ «Անկախ ամեն ինչից, Հայաստանն ամենօրյա ռեժիմով զբաղվում է Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու գործով։ Եթե նույնիսկ ամենալավատեսական բանակցությունները լինեին, ամեն օր զբաղվել ենք ու զբաղվելու ենք այդ գործով»։