Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 17-20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության՝ 13, սառը զենքի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 6-ական, ֆիզիկական ներգործության՝ 5, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 4-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, գույքը հափշտակելու կամ վնասելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 3-ական, կողոպուտի, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտանեկան բռնության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, մարդու թաֆիքինգի կամ շահագործման, բնակարանային գողության, դրամանենգության, ավտոմեքենա փախցնելու, ծառերը, թփերը ապօրինի վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի մաքսանենգության, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 19 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 2 և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 4 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: