Օրեր առաջ երկօրյա այցով Երևանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հարց ուղղեցին այցի բովանդակության մասին։
«Այցելությունը, այսպես ասած, տեսական մասն ապահովելը չգիտեմ որքանով բավարար կլինի... Մենք հավատարիմ ենք մեր ստորագրությանը, բայց այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ի գործողությունները, արձագանքը Հայաստանի համար բավարար չեն»,- ասաց նա։
Հարց հնչեց նաև ռուս խաղաղապահների գործունեության արդյունավետության մասին։
«Իրենց այնտեղ գտնվելն ապահովում է ինչ-որ չափով Արցախի ժողովրդի անվտանգությունը, բայց ակնհայտ է, որ դա բավարար չէ, մինիմումն է, որ այսօր հնարավոր է։ Հայաստանը, վստահ եմ՝ նաև Արցախը, դրանով բավարարված չեն։ Դրա մասին է խոսում ռուսական կողմի հանդեպ մեծ վստահություն ունեցող ԼՂ բնակիչների ակցիաները ռուս խաղաղապահների գրասենյակի մոտ»,- հավելեց Սիմոնյանը։