Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին Թունիսի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Հայաստանը կարևորում է Թունիսի հետ շփումների ու համագործակցության ակտիվացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն առավել կխորանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: