ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշվում է․
«Այսօր խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։ Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»։