Խորհրդարանական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու ընդդիմության առաջարկին:
Ընդդիմադիրները պնդում են, որ Սաֆարյանը, պաշտոնավարմանը զուգահեռ, նաև ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել:
Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ` «Հայաստան» խմբակցությունը և Ռոբերտ Քոչարյանը Սեդա Սաֆարյանի հետ անձնական խնդիր ունեն:
Սաֆարյանը 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծված փաստահավաք խմբի անդամ էր, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ուներ:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: