Մարտի 19-ին՝ ժամը 19։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պարզվել է, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Մաքս օիլ» բենզալցակայանի մոտակայքում, Opel Astra G մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1990 թ․) շրջվել է․ կա տուժած։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ե.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով, տեղում ստացել առաջին բուժօգնություն, այնուհետև՝ հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, դուրս բերել երթևեկելի հատվածից, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։